Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ֆսյո՞ , վերջացա՞վ

Ֆսյո՞ , վերջացա՞վ
22.03.2024 | 11:40

Տավուշը էլ ոտքի չի կանգնու՞մ, էլ Ոսկեպարից Սարդարապատ չի սկսելու՞:

Ես զարմանում եմ՝ ոնց է մարդկանց լեզուն պտտվում, որ խոսեն Սարդարապատից:

Սարդարապատում Մովսես Սիլիկյանն էր, Թովմաս Նազարբեկյանն էր, Դանիել և Պողոս Բեկ-Փիրումյաններն էին, Քրիստափոր Արարատյանն էր․․․

Էս մեր տավուշյան Սարդարապատում ովքե՞ր են ղեկավարելու հայկական գնդերը՝ սուրեն պապիկյա՞նը, դանչո՞ն, էն կաբանի դեմքով մեկը կա, դա՞, թե՞ մխիթարը, կամ էն քառակուսի գլխով այ-թի եսիմ ինչի առաջվա նախարարը՞․․․

Միգուցե պուպուլի՞կը կանգնի Ղարադաշի դոշին ու թքի թուրքի ճակատին․․․

Հերիք չի՞ ձեզ խաբեք ա՛յ ժողովուրդ:

Եթե դուք ասում եք, որ տավուշցին ոտքի է կանգնել, տավուշցին չի թողնի, դուք արդեն սկուտեղի վրա ենթագիտակցորեն հանձնում եք ձեր հաղթելու հույսը:

Եթե տավուշցին պետք է ինչ-որ բան անի, բա գյումրեցին ի՞նչ պետք է անի, բա կապանցին ի՞նչ պետք է անի, բա էն գլենդելնոցում ապրող հա՞յն ինչ պետք է անի:

Թե բա՝ գյուղացիք ոտքի են կանգնել, կպաշտպանեն իրենց հողն ու ջուրը:

Լու՞րջ, ունե՞ք տվյալներ, թե քանի գյուղացի է ոտքի կանգնել՝ 50, 60, 100՞:

էդ խեղճ գյուղացիք իրենց կիսասարք «AK-74» ավտոմատներով ու մի բուռ աշխարհազորով ի՞նչ են անելու, եթե թուրքը իրենց գլխին բայրաքթար թռցրեց:էդ մի բուռ խեղճ ու կրակ ռանչպար մարդիկ ի՞նչ պետք է անեն, եթե թուրքի հարձակման դեպքում հայկական բանակը պետք է չկրակելու և նահանջի հրաման ստանա:

Քաղցկեղն այստեղ է՝ երեվանում, ա՛յ ժողովուրդ:

Ո՛չ Ոսկեպարում կարող ենք հաղթել, ո՛չ Պուշկինոյում, ո՛չ Ալավերդիում, ո՛չ Մեղրիում, եթե Երևանի կենտրոնում չենք հաղթել:

Ինչքա՞ն կարելի է նույն սխալը կրկնել արա, ցնդելու է արդեն:

Կանգնել են ոտքի՝ չենք հանձնելու, կռվելու ենք, հողը պահելու ենք, ու ոչ մեկը չի ասում` պետք է գնանք Երևան,

Քաջ-Նազարին ռադ անենք, որ կարողանանք Ոսկեպար, Այգեպար, Չինարի ու Մովսես պահենլ:

Չէ՜է՜է՜է՜, որ ասեն, քաղաքականությամբ կզբաղվեն:

Որ ասեն՝ Քոչարյանը կգա:

Քոչարյանը կգա ու չի թողնի, որ իրենք լավ ապրեն:

Գագիկ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1456

Մեկնաբանություններ